«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատմել է, որ խորհուրդ է տվել ակումբին պայմանագիր կնքել Օրելիեն Չուամենիի հետ։ Ֆուտբոլիստները միասին հանդես են եկել «Մոնակոյում»:
Ամռանը կիսապաշտպանը 80 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։
«Ես խորհուրդ եմ տվել «Բարսելոնային» ձեռք բերել Չուամենին։ Ակումբը ցանկանում էր փոխարինող գտնել Բուսկետսին։ Ինձ թվում էր, որ Օրելիենը լավ թեկնածու է, բայց կարծում եմ, որ ակումբը կարող էր առաջարկել առավելագույնը 40 միլիոն եվրո»,- Ֆաբրեգասի խոսքն է մեջբերել Footmercato-ն։