«Բարսելոնան» Մադրիդում պաստառ է տեղադրել:
Այսօր կատալոնական ակումբը Իսպանիայի մայրաքաղաքում կբացի ակումբային պարագաների առաջին խանութը։
Խանութի բացումից առաջ «Բարսելոնան» Մադրիդում պաստառ է տեղադրել՝ «Ռաուլը Կուլե է» գրությամբ (այսպես են անվանում «Բարսելոնայի» երկրպագուներին Իսպանիայում)։ Իսկ պաստառի ստորին հատվածում նշված է նոր խանութի հասցեն՝ Արենալ փողոց, 9։
Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալում» խաղացել է 16 տարի։