«Բարսելոնայի» մարզական տնօրեն Ժորդի Կրոյֆը հայտնել է, որ ակումբը ուրախ կլինի հետ բերել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Ինձ և նախագահի համար պարզ է, որ մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի լեգենդ, ինչպիսին նա է: «Բարսելոնան» և Մեսսին պետք է նորից միասին լինեն. Դա կարող է լինել նրա կարիերայի ավարտից հետո»,-Կրոյֆի խոսքերն է մեջբերում RAC1-ը։
35-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Մինչ հարձակվողի ՊՍԺ տեղափոխվելը նա իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»: