Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խոսել է մադրիդյան ակումբում իր ելույթների մասին։
«Իհարկե, ես կցանկանայի խաղալ յուրաքանչյուր խաղում: «Ռեալում» իրավիճակն այսպիսին է՝ ես մրցում եմ լավ խաղացողների հետ, նրանք ինձնից առաջ են։
Չեմ կարող ասել, որ դա ինձ դուր է գալիս, քանի որ պահեստայինների նստարանին այնքան էլ հաճելի չէ։ Երբ ֆուտբոլիստ ես, ուզում ես խաղալ յուրաքանչյուր խաղում։ Չեմ ուզում ասել, որ դա նյարդայնացնում է, բայց պետք է համբերատար լինել: Ես չեմ ուզում ամբողջ կյանքում խաղալ պահեստային ֆուտբոլիստի դերը։
Պետք է ընդունել, որ ինձնից շատ ավելի լավ խաղացողներ կան։ Ես պետք է սովորեմ նրանցից, իսկ հետո կգա իմ ժամանակը»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալի» կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում և գոլ չի խփել։