Լա լիգայի նախագահը խոսել է Սուպերլիգայի նախագծում Ֆլորենտինո Պերեսի մասնակցության մասին.
«Ֆլորենտինո Պերեսը երբեք չի պարտվում և կշարունակի առաջ տանել իր գաղափարները: Նա չի հասնի իր նպատակին, բայց անշեղորեն կհետևի դրան։ Նա երկար տարիներ աշխատում է մի նախագծի վրա, ըստ որի՝ Եվրոպայի մեծ ակումբները կտնօրինեն ամեն ինչ, իսկ մնացածը փշրանքներ կստանան, սա է նրա ծրագիրը։
Կցանկանայի, որ Ֆլորենտինոն լքի Սուպերլիգայի նախագիծը։ Ես կասեի, որ նա Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն նախագահներից մեկն է։ Ես չեմ կարող գնահատել Բեռնաբեուին, քանի որ այն ժամանակ չէի ապրում, բացի այդ այն ժամանակ ամեն ինչ շատ տարբեր էր:
Ես ուզում եմ, որ նա հրաժարվի Սուպերլիգայի կազմակերպման իր մտքից, քանի որ որպես մրցումների կազմակերպիչ՝ ես նրան զրո եմ գնահատում, իսկ որպես «Ռեալի» մենեջեր և նախագահ՝ 10։
Շատ տարիներ կպահանջվեն, որպեսզի Լապորտան դառնա ոլավ մենեջեր, բայց ես կխնդրեի նաև նրան հեռանալ Սուպերլիգայից»,- ասել է Խավիեր Տեբասը Ejecutivos-ի հետ զրույցում։