Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով, հայտնում է Marca-ն։
Ըստ հրապարակման՝ ակումբը 21-ամյա կիսապաշտպանին դիտարկում է որպես Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի այլընտրանք, որի տրանսֆերին հավակնում են նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։ «Սերուցքայինների» ղեկավարները որոշել են անցնել ավելի իրատեսական տարբերակի։
Ֆերնանդեսը հրավիրվել է Արգենտինայի հավաքական 2022 թվականին Կատարում անցկացվող Աշխարհի առաջնությանը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 35 միլիոն եվրո:
2022 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվում է Կատարում և կավարտվի դեկտեմբերի 18-ին։
























































