Ժյուել Կունդեն բացատրել է, թե ինչու է ամռանը տեղափոխվել «Բարսելոնա».
«Ես այդ որոշումը կայացրել եմ, քանի որ ցանկանում էի ավելի շատ տիտղոսներ նվաճել: Ամեն ինչ լավ է ըն թանում, անգամ եթե Չեմպիոնների լիգան ձախողում է:
Դեռևս կան մեծ տիտղոսներ, որոնց համար պետք է պայքարել: Հատկապես դա վերաբերում է Լա Լիգային, որը մեր գլխավոր նպատակն է մնում»,- ասել է «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը: