«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարող է վերամիավորվել իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի հետ «Ինտեր Մայամիում»:
Դևիդ Բեքհեմի ակումբը 34-ամյա կիսապաշտպանի համար, ում պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է հունիսին, պատրաստվել է երկու տարվա պայմանագիր, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով նախկինում երկար տարիներ Բուսկետսի հետ խաղացել է «Բարսելոնայում», ևս մոտ է հաջորդ ամառ MLS-ի ակումբ տեղափոխվելուն։
Երեկ այդ մասին հայտարարել էր The Times-ը: Նշվում է, որ 35-ամյա խաղացողը MLS-ի ակումբ կտեղափոխվի 2023 թվականի ամռանը՝ դառնալով լիգայի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։