Մադրիդի «Ռեալն» արդեն աշխատում է հաջորդ տրանսֆերային պատուհանի վրա, որում ակումբը կփորձի ուժեղացնել իր կազմը։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «սերուցքայինները» դիտարկում են «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դավիդ Ռաումին ձեռք բերելու տարբերակը:
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը Ռաումի տրանսֆերի համար կպահանջի մոտ 40 մլն եվրո։
«ՌԲ Լայպցիգի» կազմում Դավիդ Ռաումը խաղում է այս տարվա ամառվանից՝ «Հոֆենհայմից» տեղափոխվելուց հետո։ 24-ամյա ձախ պաշտպանը ներկայումս առանցքային խաղացող է Գերմանիայի հավաքականի համար:
Ընդհանուր առմամբ, Ռաումն իր ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում։ Դրանցում պաշտպանը կատարել է մեկ արդյունավետ փոխանցում։