Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Ժոզե Մոուրինյուի մասին։
Հիշեցնենք, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչն աշխատել է որպես Լուի վան Գալի օգնական, երբ հոլանդացին գլխավորել է «Բարսելոնան» 1997-2000 թվականներին: Լուիս Էնրիկեն այն ժամանակ խաղում էր կատալոնացիների կազմում։
«Ոչ ոք չէր սպասում, որ Մոուրինյուն կհասնի այս մակարդակին։ Նա լուռ էր, բայց միակն էր, որը համարձակվում էր վիճել Վան Գալի հետ։
Ես դեռ կապ եմ պահպանում նրա հետ: Նա ինձ շատ է դուր գալիս»,- Էնրիկեի խոսքն է մեջբերել Marca-ն։