Լուիս Էնրիկեն խոսել է Գավիի խաղի մասին.
«Բոլորի համար ամենազարմանալին այն է, որ ինչ-որ մեկը 18 տարեկանում այդպիսի վստահություն ունի և այդպես պայքարում է: Գավին զարմանալի է ամեն ինչում՝ իր տեխնիկայով, ֆիզիկական կարողություններով, աշխատանքով։
Պետք է աստիճանաբար շարժվենք, բայց ոչ ոք չի կասկածում, որ նա կարող է դառնալ անհավանական խաղացող»,- ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Կոստա Ռիկայի դեմ խաղում (7:0) «Բարսելոնայի» կիսապաշտպանը դարձել է գոլի հեղինակ։ Այսօր Իսպանիան կխաղա Գերմանիայի հետ։