«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ շփվել է «Պալմեյրասի» երիտասարդ հարձակվող Էնդրիկի հետ, որը եվրոպական մի քանի թոփ-ակումբի տրանսֆերային նպատակն է։
«Մենք խոսել ենք նրա հոր, ինչպես նաև հենց իր հետ։ Ես նրանց բացատրեցի «Բարսայի» նախագիծը։
Մեզ տաղանդ է պետք, իսկ նա, անկասկած, այդպիսին է։ Նա գոլեր խփելու, դրիբլինգի, խաղադաշտում իրավիճակի վրա ազդելու ունակություն ունի։ Նա ներկայի խաղացող է, որը խաղում է բրազիլական լիգայում, ինչպես նաև՝ ապագայի խաղացող։ Նա հենց այն ֆուտբոլիստն է, որը մեզ պետք է։ Նա ծանոթացավ նախագծին, ու մենք խոսեցինք։ Հուսով եմ՝ նա կմիանա մեզ։ Դա միայն նրանից է կախված»,- Չավիի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
























































