«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրին խոսել է Իսպանիայի հավաքականում իր թիմակից, «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու հավանականության մասին։
Ասենսիոյի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին։ «Բարսելոնան» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։
«Մարկո Ասենսիոն լավ որակներ ունի։ Կտեսնենք, թե ինչ կլինի նրա պայմանագրի հետ։ Բայց բոլոր լավ ֆուտբոլիստները պետք է հանդես գան «Բարսայում»։
Նա պետք է որոշում կայացնի»,- Պեդրիի խոսքն է մեջբերել Marca-ն։