Նիդերլանդների հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը պատասխանել է լրագրողներից մեկի՝ ձմռանն ակումբը փոխելու հավանականության մասին հարցին․
«Հիմա իմ բոլոր մտքերը կապված են աշխարհի առաջնության հետ։ Եթե իմ կարիերայոմ փոփոխություն լինի, ապա դա տեղի կունենա մունդիալից հետո»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Դեպայը 2021 թվականի ամռանն է տեղափոխվել «Բարսելոնա» ազատ խաղացողի կարգավիճակում։ Ընթացիկ մրցաշրջանում նա միայն 3 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլի հեղինակ։