«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լուկա Էռնանդեսը, որն աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել ԱԱ 2022-ի առաջին տուրի Ավստրալիայի դեմ հետ խաղում (4:1), բարեհաջող վիրահատվել է: Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։
Մի քանի օրից ֆուտբոլիստը վերականգնողական փուլ կսկսի Մյունխենում: Վնասվածքից վերականգնվելու համար կպահանջվի 6-ից 9 ամիս։ Էռնանդեսն այս մրցաշրջանում, հավանաբար, այլևս չի խաղա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան», չնայած ֆուտբոլիստի վնասվածքին, ցանկանում է երկարաձգել նրա գործող պայմանագրի ժամկետը։