«Ռեալը» հետաքրքրված չէ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձով։
Լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի տեղեկություններով, մադրիդյան ակումբը ձմռանը պայմանագիր չի կնքի ո՛չ Ռոնալդուի, ո՛չ որևէ այլ հարձակվողի հետ։
Հիշեցնենք՝ ԱԱ-ի մեկնարկից առաջ վնասվածք ստացավ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, ինչի պատճառով ստիպված եղավ բաց թողնել աշխարհի առաջնությունը։
Նրա վերականգնման համար 3 շաբաթ կպահանջվի։
























































