Անդրես Ինյեստան պատասխանել է այն հարցին, թե արդյոք նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կկարողանա՞ գերազանցել Ռոնալդուին և Մեսսին․
«Այստեղից ես չեմ կարողանում նույնքան ուշադրությամբ հետևել նրան, որքան դուք դա անում եք Եվրոպայում, բայց նա «հրեշ» է, դա ակնհայտ է։
Եթե նա պահի ներկայիս խաղամակարդակը, ապա կկարողանա գերազանցել Մեսսիին և Ռոնալդուին։ Թեև, դա շատ դժվար կլինի»,- ասել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը, որն այժմ հանդես է գալիս Ճապոնիայում։
























































