ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ ապագայում հույս ունի նորից հանդես գալ Իսպանիայի հավաքականի կազմում։
Ավելի վաղ ֆուտբոլիստը չէր ընդգրկվել Իսպանիայի հավաքականի՝ Կատարում մեկնարկած ԱԱ-ի հայտացուցակում․
«Բոլորը գիտեն, թե ինձ համար ինչ է նշանակում կրել Իսպանիայի հավաքականի մարզաշապիկը։ Ես երբեք հույսս չեմ կորցնում, որ նորից կխաղամ այս թիմի կազմում։ Հավաքականին ամենալավն եմ մաղթում այս կարևոր մրցաշարում»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
























































