Իսպանիայի հավաքականի և «Վալենսիայի» պաշտպան Խոսե Լուիս Գայան խոսել է վնասվածքի պատճառով ազգային թիմից դուրս մնալու մասին․
«Կյանքը շարունակվում է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին բարի խոսքերի և աջակցության համար, որոնք ստացել եմ վերջին շրջանում։ Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ արդյոք ես արժանի՞ եմ այսքան սիրո։ Հեշտ չէ ընդունել, որ քո մանկության երազանքը փշրվել է թեթև վնասվածքի պատճառով։ Բայց նման բաներ լինում են, և մենք պետք է համակերպվենք դրա հետ»,- գրել է Գայան սոց․ ցանցի իր էջերում։
Հիշեցնենք՝ Գայան մարզումներից մեկի ժամանակ է վնասվածք ստացել։ Նրա փոխարեն ԱԱ-2022-ին մասնակցելու համար Իսպանիայի հավաքական է հրավիրվել «Բարսելոնայի» պաշտպան Ալեքս Բալդյեն։
























































