«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել աջ պաշտպանի գիծը և հույս ունի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Տոմա Մենյեին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնացիներն այս ամառ կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալների հետ, բայց բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։
Բացի այդ, «Բարսելոնան» կարող է օգտագործել աշխարհի առաջնության հետ կապված դադարը, որպեսզի նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսի պաշտպան Սերխի Ռոբերտոյի հետ, որի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
























































