Մադրիդի «Ռեալի» սկաուտները կհետևեն «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցի ելույթներին Կատարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ, հայտնում է Calciomercatoweb-ը:
Հավերցն ԱԱ-2022-ում հանդես կգա Գերմանիայի հավաքականի կազմում, որը խմբային փուլում կհանդիպի Իսպանիայի, Ճապոնիայի և Կոստա Ռիկայի հավաքականների հետ։
23-ամյա կիսապաշտպանը «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում դարձել է չորս գոլի հեղինակ։
Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
























































