Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր թիմի տակտիկայի մասին:
«Ֆուտբոլում շատ շաբլոններ կան, ու ես ուզում եմ վերացնել միֆը. մենք կեղծ 9 համարի տակտիկան չենք օգտագործում: Մենք ունենք Մորատա, Մարկո Ասենսիո, Օլմո, նրանք պիտի նույն գոտին զբաղեցնեն: Բայց նրանցից յուրաքանչյուրը իր տվյալներն ունի: Կարող եք մտածել ինչ ուզում եք, բայց դա կեղծ 9 համար չէ»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
























































