Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կիսվել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում ֆուտբոլային խաղադաշտում իր դեմ կոշտ խաղին։
«Երբ ստանում եմ գնդակը, մտածում եմ միայն գոլի մասին։ Ես հասկանում եմ, որ մրցակիցները կարող են կոշտ խաղալ իմ դեմ, բայց ես պատրաստ եմ դրան։ Կարիմ Բենզեման ինձ ասաց, որ պետք է հանգիստ լինեմ, եթե մրցակիցներն այսպես են խաղում, ուրեմն վախենում են ինձնից»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն։
Այս մրցաշրջանում 22-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով տասը գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
14 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» 35 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
























































