Կարլո Անչելոտին նշել է լավագույն 5 խաղացողներին, որոնց հետ նա երբևէ աշխատել է.
«Այն ժամանակաշրջանից, երբ ես էի ֆուտբոլիստ, պետք է նշեմ վան Բաստենին, Բարեզիին և Մալդինիին։
Մարզչական տեսանկյունից՝ կնշեմ Կրիշտիանու Ռոնալդուին, Ռոնալդոյին, Իբրահիմովիչին, Բենզեմային ու Վինիսիուսին։ Նրանք շատ են»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչին Managing Madrid-ը:
Ավելի վաղ Անչելոտին առանձնացրել էր այս ցուցակից Ռոնալդուին, նշելով, որ պորտուգալացին երբևէ իր տեսած լավագույն ֆուտբոլիստն է։