«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին որակազրկվել է 3 խաղով, հայտնում է Mundo Deportivo-ն:
Լեհ հարձակվողը Լա լիգայի 14-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում (1:2) 31-րդ րոպեին հեռացվել է դաշտից՝ երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո։ Լևանդովսկին խաղադաշտից հեռանալիս մատով դիպչել է քթին՝ ակնհայտորեն անհամաձայնություն հայտնելով մրցավար Խեսուս Գիլ Մանսանոյի որոշմանը։
Լևանդովսկին 1 խաղով որակազրկվել է կարմիր քարտի, ևս 2-ով՝ մրցավարի հասցեին արված ժեստի համար։ Այսպիսով, հարձակվողը բաց կթողնի «Էսպանյոլի», «Ատլետիկոյի» և «Բետիսի» հետ հանդիպումները։
Կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեն 4 խաղով որակազրկվել է՝ ընդմիջմանը կարմիր քարտ ստանալուց համար։
Թունելով անցնելիս Պիկեն, որը խաղին հայտավորված էր պահեստայինների թվում, ցենզուրայից դուրս խոսքերով պահանջներ է ներկայացրել մրցավարին։
Այնուամենայնիվ, Պիկեն որակազրկում չի կրի, քանի որ ավարտել է կարիերան։
























































