Հաստատվել է Իսպանիայի Սուպերգավաթի շուրջ Ժերար Պիկեի և RFEF-ի բանակցությունների մասին տեղեկատվությունը։
Ինչպես հայտնում է Estadio Deportivo-ն՝ հղում անելով El Mundo-ին, հակակոռուպցիոն դատախազության IGAE զեկույցի համաձայն՝ Ժերար Պիկեն կապված է եղել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի հետ, չնայած այն հանգամանքին, որ ֆեդերացիան հերքում է դա։
Հաղորդվում է նաև, որ RFEF-ի նախագահ Լուիս Ռուբիալեսը և Սաուդյան Արաբիան փորձել են թաքցնել «Բարսելոնայի» նախկին խաղացողին 24 միլիոն եվրոյի միջնորդավճարը․ 4-ական միլիոն՝ Արաբական թերակղզուց երկրում Իսպանիայի Սուպերգավաթի յուրաքանչյուր խաղարկության համար։
El Confidencial-ը նաև տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ Ռուբիալեսը օգտվել է իր պաշտոնական դիրքից և վճարել իր բնակարանի համար՝ ամեն ամիս ֆեդերացիայի հաշիվներից հանելով 3100 եվրո։ Ավելի ուշ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է այս տեղեկությունը։
























































