«Բարսելոնան» չի երկարաձգի պայմանագիրը Սերժի Ռոբերտոյի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը նախատեսում է երկարաձգել պայմանագրերը 7 խաղացողների հետ։ Ռոբերտոն նույնպես այս ցուցակում էր։
30-ամյա պաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտոն բոլոր մրցաշարերում 12 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































