Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Իսպանիայի հավաքականի մարզիչ Լուիս Էնրիկեի մասին.
«Իսպանիան մեծ ֆուտբոլային ուժ է, նրանք այս տարի հիանալի թիմ ունեն: Ես հարգում եմ Լուիս Էնրիկեին, քանի որ նա հիանալի մարզիչ և մարդ է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Մասնագետի խոսքերով, Էնրիկեն ստեղծել է մարտունակ թիմ, որը կպայքարի ԱԱ-ն հաղթելու համար։
Կատարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության առաջին տուրում Իսպանիան կհանդիպի Կոստա Ռիկայի հետ, իսկ Գերմանիան կխաղա Ճապոնիայի հետ։ Նոյեմբերի 27-ին երկրորդ տուրում կկայանա Ֆլիկի ու Էնրիկեի թիմերի հանդիպումը։
























































