«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը չի պատրաստվում հեռանալ թիմից։ 2022/23 մրցաշրջանում բելգիացին մասնակցել է ընդամենը 6 խաղի, խփել 1 գոլ ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Ինչո՞ւ եմ այսքան քիչ խաղում Անչելոտիի գլխավորությամբ։ Մրցաշրջանից առաջ խոսեցինք, ու նա ասաց, որ ես շանսեր կունենամ։ Ակնհայտ է, որ դրանք չափազանց քիչ են, բայց ես հասկանում եմ, որ Անչելոտին չի կարող միշտ պատասխանել միևնույն հարցին։
Ես չեմ ուզում հեռանալ «Ռեալից»։ Գուցե, Աշխարհի առաջնությունից հետո ամեն ինչ փոխվի։ Ուզում եմ խաղալ, բայց որոշումները կայացնում է մարզիչը։ Ես ընդունում եմ այդ որոշումները, բայց ուզում եմ նրան ցույց տալ, որ արժանի եմ ավելի շատ խաղալուն։ Երբ չես խաղում, դժվար է»,- Ազարի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































