«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբան հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել կատալոնական ակումբում։
«Ես երբեք առաջարկ չեմ ստացել «Ինտերից» կամ որևէ այլ ակումբից: Միշտ ցանկացել եմ մնալ «Բարսելոնայում». Ցանկանում եմ մնալ և ավարտել կարիերաս այստեղ։ Երբ հասկանամ, որ այլևս չեմ կարող թիմին տալ այն, ինչ ինձանից պետք է, նույն օրը կհեռանամ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
33-ամյա Ալբան «Բարսելոնայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Թիմի կազմում նա անցկացրել է 441 հանդիպում, որոնցում դարձել է 25 գոլի և 95 գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
























































