Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «Ոսկե գնդակը» բերել է իր նախկին ակումբ՝ ներկա լինելով հարազատ թիմի տնային խաղին։
Հարձակվողը «Լիոնի» խաղից առաջ ցուցադրել է իր մրցանակը, որի ակադեմիայի սան է հանդիսանում։ Լիգա 1-ի 15-րդ տուրում թիմը հյուրընկալել էր «Նիցային» (հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1):
Բենզեման «Լիոնում» խաղացել է 2004-ից 2009 թվականներին, որից հետո 35+6 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ»։