«Բարսելոնայի» արդեն նախկին պաշտպան Ժերար Պիկեն Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության համար 55 հոգուց բաղկացած ընդլայնված հայտացուցակում է եղել: Այս մասին հայտնել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։
35-ամյա Պիկեն չի ընդգրկվել hավաքականի վերջնական հայտացուցակում։
«Այո, Պիկեն ընդլայնված հայտացուցակում էր: Նա բոլոր ժամանակների Իսպանիայի ամենակարևոր կենտրոնական պաշտպաններից մեկն է, և ես նրան ներառել եմ ոչ թե որպես առաջին տարբերակներից մեկը, այլ որպես ԱԱ-2022-ի հավանական մասնակից, եթե ինչ-որ մեկը դուրս մնար ցուցակից։
Պիկեն գազան է, երբ խոսքը վերաբերում է մրցակցությանը, հիանալի խաղացող: Նախորդ մրցաշրջանում նա, ինչպես միշտ, խաղաց վնասվածքով և գերազանց արդյունքներ ցույց տվեց։
Դրա համար նա ցուցակում էր։ Ինձ համար նա հիանալի կենտրոնական պաշտպան է։ Ուրիշ բան է՝ նրա ակումբի հետ կապված իրավիճակը, բայց ես չեմ կարող դա ղեկավարել։ Նա բարձր մակարդակի կենտրոնական պաշտպան է: Ի վերջո, ես ընտրեցի ուրիշներին»,- մեջբերում է Էնրիկեին Marca-ն։