Լա լիգայի 14-րդ տուրում «Ռեալը» 2։1 հաշվով հաղթեց «Կադիսին»։
Մադրիդյան ակումբի կազմում 40-րդ րոպեին հաշիվը բացեց Էդեր Միլիտաոն։ 70-րդ րոպեին Թոնի Կրոսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
82-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ Լուկաս Պերեսը։
«Ռեալը» 35 միավորով 2-րդ տեղում է և 2 միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային»։