«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է կարիերան ավարտելու մասին։
«Միշտ ասել եմ գործակալիս, որ չեմ պատրաստվում հեռանալ «Բարսելոնայից»։ Եթե ակումբը չերկարաձգեր պայմանագրիս ժամկետը, երբ ես 28-29 տարեկան էի, միևնույնն է, կավարտեի կարիերաս։
Ես այլ շարժառիթ չեմ ունեցել»,- Պիկեի խոսքն է մեջբերել Marca-ն։
Պիկեն հայտարարել էր «Բարսելոնայից» հեռանալու և կարիերան ավարտելու մասին։ Իսպանացի պաշտպանը կատալոնական ակումբի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել է «Ալմերիայի» դեմ։