Ժերար Պիկեն բարձր է գնահատել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի աշխատանքը՝ խոսելով Սուպերլիգայի մասին.
«Համաձայն եմ Ֆլորենտինոյի այն խոսքերի հետ, որ հիմա մարդիկ բովանդակությունն ուրիշ կերպ են օգտագործում: Բայց ես չեմ կարծում, որ Սուպերլիգան հարցի լուծում է:
Այն, թե ինչպես ներկայացրեցին Սուպերլիգայի գաղափարը, իսկական ձախողում էր: Կարծում եմ՝ Ֆլորենտինոն ամեն ինչում լավագույններից է, այնպես որ դա ինձ զարմացրեց: «Ռեալում» նա սխալվեց, երբ շատ աստղերի ձեռք բերեց, բայց հետո ամեն ինչ փոխվեց, և դա գովասանքի է արժանի:
Բայց El Chiringuito-ի եթերում նրա՝ Սուպերլիգան ներկայացնելն իսկական ձախողում էր … իմ ուղեղը պայթում էր: Ես չգիտեմ, թե նա ինչի հետ էր հույսեր կապում»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
























































