«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը նորից խնդրել է կատալոնացիներին իրեն փոխարինող գտնել թիմում, քանի որ ձմռանը ցանկանում է հեռանալ՝ ոչ բավարար խաղաժամանակ ստանալու պատճառով:
The Express-ը հայտնում է, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու հավանական թեկնածուներն են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»:
28-ամյա Մեմֆիսը «Բարսելոնա» է տեղափոխվել անցած ամառ ազատ խաղացողի կարգավիճակում: Կապտանռնագույնների կազմում հարձակվողտ 41 խաղում դարձել է 14 գոլի և 2 գոլային փոպանցման հեղինակ: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հաղորդվում էր, որ Դեպայը պետք է տեղափոխվեր «Յուվենտուս», սակայն թուրինցիները «Մարսելից» ձեռքբերեցին Արկադիուշ Միլիկին:
Այս պահին Մեմֆիսն իր հայրենիքում վերականգնվում է վնասվածքից: Նա պատրաստվում է Կատարում կայանալիք ԱԱ-2022-ին, որը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: