Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը պատրաստ է լրջորեն գումար ծախսել 23-ամյա աֆրիկացի հարձակվողի տրանսֆերի վրա։
Ըստ Transfermarkt-ի՝ Օսիմհենի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նեապոլիտանացիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում նիգերիացի հարձակվողը «Նապոլիի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում: