«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մոտ ապագայում կարող է դառնալ ակումբի նախագահ, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողն արդեն սկսել է թիմ կազմել ապագա ընտրությունների համար։
«Բարսելոնայի» հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականին։ Ակումբի ներկայիս նախագահը Ժոան Լապորտան է։
Պիկեն «Բարսելոնայի» սան է։ Նոյեմբերի 5-ին նա թիմի կազմում վերջին հանդիպումն անցկացրեց «Ալմերիայի» դեմ (2:0) խաղում։ Երկու օր առաջ 35-ամյա իսպանացին հայտարարել էր, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան։
























































