«Բարսելոնայի» 34-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է բաց թողնել կապտանռնագույնների առաջիկա երեք խաղերը Իսպանիայի առաջնությունում՝ 14-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում հեռացվելուց հետո տեղի ունեցած միջադեպի արդյունքում:
Այս մասին հայտնում է El Partidazo de COPE-ը:
Հանդիպման պաշտոնական զեկույցում նշվել է, որ 31-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո, և, որպես հետևանք, հեռացվելուց հետո Ռոբերտը, խաղադաշտից հեռանալից, մրցավարի ուղղությամբ ոչ պատշաճ ժեստ է ցուցադրել:
Աղբյուրի փոխանցմամբ, Լևանդովսկին կարող է մինչև 3 խաղով որակազրկվել, որոնք ուժի մեջ կմտնեն արդեն ԱԱ-ից հետո:
Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































