Լա Լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Օսասունային» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը բացվեց 6-րդ րոպեին. տանտերերի կազմում աչքի ընկավ Գարսիան: 31-րդ րոպեից հյուրերը մնացին 10 հոգով. 2-րդ դեղին քարտով խաղադաշից հեռացվեց Ռոբերտ Լևանդովսկին:
Առաջին կեսին ավելացված 4-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ նաև Ժերար Պիկեն, որը հայտավորված էր խաղին, բայց դաշտ դուրս չեկավ:
2-րդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, Պեդրին հավասարեցրեց հաշիվը: «Բարսային» հաղթանակ պարգևեց Ռաֆինյայի՝ 85-րդ րոպեին խփած գոլը:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Օսասունան» 23 միավորով՝ 6-րդն է:
























































