Լա լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալվի «Օսասունային»։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով 00։30-ին։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հայտացուցակն այս խաղի համար։
Հայտացուցակում է ընդգրկվել նաև Ժերար Պիկեն, որը նախորդ տուրի «Ալվերիայի» հետ խաղում իր վերջին հանդիպումն էր անցկացրել կատալոնական ակումբի կազմում։ Ֆուտբոլիստը հայտարարել էր ակումբից հեռանալու և կարիերան ավարտելու մասին։
























































