Չավին մեկնաբանել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը. Մարզիչը չի տեսնում «Բարսելոնայի» առավելությունը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ ու շատ մեծ դժվարություններ է կանխատեսում իր թիմի համար.
«Վիճակահանությունը կրկին մեզ տվեց ամենադժվար մրցակիցը: Բախտն այժմ կարևոր է: Ես պետք է գնամ Մանչեսթեր. Ակումբը շատ է աճել Տեն Հաագի հետ: Ամենավատ բանը, որ կարող էր լինել, տեղի է ունեցել. Մեր բախտն ամենևին էլ չի բերել»,-նշել է մարզիչը:
«Բարսելոնան» ԵԼ փլեյ-օֆֆում հայտնվեց դուրս մնալով ՉԼ խաղարկությունից: