Ժերար Պիկեն նոյեմբերի 8-ին կայանալիք «Օսասունայի» դեմ Լա լիգայի արտագնա խաղում «Բարսելոնայի» կազմում կարող է մասնակցել ևս մեկ հանդիպման։
Ըստ Football Espana-ի, Ժյուլ Կունդեն դեռ չի ապաքինվել վնասվածքից՝ թողնելով «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավիին կենտրոնական պաշտպաններ Էրիկ Գարսիայի, Անդրեաս Քրիստենսենի և Պիկեի սահմանափակ ընտրության առջև:
Այդ իսկ պատճառով էլ Պիկեն կրկին կարող է խաղալ կատալոնական թիմի կազմում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պիկեն հայտարարել էր կարիերան ավարտելու մասին և շաբաթ օրը կայացած «Ալմերիայի» դեմ հանդիպումը նաև ֆուտբոլիստի հրաժեշտի խաղ հանդիսացավ։
























































