Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջիկա վիճակահանության մասին։
«Մենք անհանգստացած չենք։ Որպես մրցակից կարող ենք ստանալ ՊՍԺ-ին, «Լիվերպուլին», «Միլանին» կամ «Ինտերին»։ Բայց մենք չենք անհանգստանում»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել AS-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 7-ին։