Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Խոսե Խիմենեսը մեկնաբանել է այն լուրերը, թե Դիեգո Սիմեոնեն կարող է հեռանալ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
«Ակնհայտ է, որ մենք աջակցում ենք Սիմեոնեին, մենք նման ենք մեկ ընտանիքի։ Մեր ամբողջ թիմը մեկ ամբողջություն է, թիմի ներսում տարաձայնություններ չկան։ Հուսով եմ՝ նորից կսկսենք հաղթել։ Մենք կշարունակենք աշխատել և պայքարել մարզչի համար մինչև վերջ»,- Mundo Deportivo-ի հետ զրույցում ասել է պաշտպանը:
Դիեգո Սիմեոնեի թիմը չի կարողանում հաղթել 4 խաղում անընդմեջ՝ 2 ոչ-ոքի, 2 պարտություն։
Թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում զբաղեցրել էր չորրորդ տեղը։