ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, գուցե, չի արձագանքել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելուն, ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտի պատճառով։
Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Պիկեն նոյեմբերի 3-ին հայտարարել է ակումբային կարիերան ավարտելու մասին։ Դրանից հետո մի շարք ֆուտբոլիստներ իրենց հարգանքի և աջակցության խոսքերն են հեղել Պիկեին, բայց արգենտինացին դա չի արել։
Աղբյուրի փոխանցմամբ, Մեսսին մտադիր չէ հրապարակայնորեն դիմել իր նախկին թիմակցին։ Ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ արգենտինացին չի համաձայնվել աշխատավարձի նվազեցման, երբ հանդես էր գալիս «Բարսելոնայում»։
Լա Լիգայի՝ «Ալմերիայի» (2-0) դեմ խաղը Պիկեի համար վերջինն էր «Կամպ Նոում»։ Խաղի ավարտից հետո իսպանացին չի կարողացել զսպել արցունքները՝ երկրպագուներին հրաժեշտ տալիս։