«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է թիմակից Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելու մասին․
«Դա, իսկապես, ցավալի է։ Ես շնորհակալ եմ այն ամենի համար, որ Ժերարը տվել է մեզ բոլորիս։ Նա շատ բան է արել ակումբի համար։ Նրա բացակայությունը նկատելի կլինի․ ոչ միայն ֆուտբոլում, այլև՝ մարդկայնորեն։ Բայց այդպիսին է կյանքը։ Նա յուրաքանչյուր խաղում հոգին թողնում էր խաղադաշտում։ Շատ ցավալի է, որ Ժերարը հեռանում է։ Մենք շատ կզգանք նրանց կարիքը։
Մարդիկ դեռ կհասկանան նրա ներդրումը «Բարսելոնայում»։ Հիմա մենք կփորձենք տիտղոսներ նվաճել, որպեսզի դրանք նրան նվիրենք»,- Ալբայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
























































