«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, որն այս գիշեր իր վերջին խաղն է անցկացրել կատալոնական թիմի կազմում, չի կարողացել զսպել արցունքները, երբ «Ալմերիայի» դեմ խաղից հետո (2-0) լքել է խաղադաշտը։
35-ամյա ֆուտբոլիստը հենց խաղադաշտում հրաժեշտ է տվել թիմին, ապա նաև երկրպագուներին։
35-ամյա Պիկեն «Բարսելոնայի» սան է։ Նա 2004 թվականից հանդես է եկել կատալոնական ակումբում, իսկ հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», հանդես է եկել նաև «Սարագոսայում»։ 2008 թվականին վերադարձել է «Բարսելոնա», թիմի հետ նվաճել է 28 տիտղոս և անցկացրել է 616 հանդիպում։