«Յուվենտուսը» կապի մեջ է Մադրիդի «Ռեալի» հետ՝ պաշտպան Ալվարո Օդրիոզոլայի հնարավոր տեղափոխության մասին, հայտնում է Foot Mercato-ն: Իտալական ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Թուրինի ներկայացուցիչները հետևել են 26-ամյա իսպանացուն Ֆիորենտինայում վարձավճարով հանդես գալու ընթացքում, որի կազմում նա անցած տարի անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Այս մրցաշրջանում Օդրիոզոլան ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռեալի» կազմում։