Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պատմել է, թե ինչ դժվարություններ է ունեցել մադրիդյան ակումբ տեղափոխվելու ժամանակ։
«Իմ ժամանումը Մադրիդ դժվար էր. Երբ ես նոր եկա, ես այս լեզվով չէի խոսում, բայց երկու տարբերակ կար՝ կամ կռվել, կամ վերադառնալ տուն: Ես ընտրեցի առաջին տարբերակը:
Այն ժամանակ ես շատ լավ էի շփվում հանդերձարանի առաջատարների հետ։ Գուտին և Ռաուլը մեծ օգնություն էին ցուցաբերում, նույնիսկ Կրիշտիանուն, ով մի փոքր ֆրանսերեն էր խոսում, օգնեց ինձ հարմարվել: «Ռեալի» հետ պայմանագիր կնքելով՝ իրականացրեցի երազանքս»,- 34-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում Madrid Universal-ը։
Բենզեման «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին: 2021 թվականի օգոստոսին նա երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ ևս երկու տարով։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: